A
A
Լեւոն Աղասյանը՝ աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն
Հայաստանի եռացատկորդ Լեւոն Աղասյանը հաջող է հանդես եկել Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների թվով 24-րդ փակ առաջնությունում: Մեր մարզիկը 16.71մ արդյունքով գրավել է առաջին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի: Նա երեք սանտիմետրով առաջ է անցել 2-րդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Նազիմ Բաբաեւից: Նշենք, որ Լեւոն Աղասյանը 4-րդ անգամ է հաղթող ճանաչվում այս մրցումներում: