Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչերթ՝ Սուրբ Սարգսի տոնին. լուսանկարներ (տեսանյութ)

Հասարակություն
surb-sargis

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, ոստիկանական ակադեմիայի սաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար մասնակցեցին խաչապտույտին։ Այսօր նախատեսված են նաև հետևյալ միջոցառումները. «Ս. Սարգիս» ցուցահանդես- մրցույթ: Հայաստանի նկարիչների տանը (Աբովյան 16) կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 6-րդ ցուցահանդես- մրցույթ: Կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Մրցույթի համար սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների։ Տոնական համերգ: Սիրահարների պուրակում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Ս. Սարգսի տոնին: Համերգին ելույթ են ունենալու Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը: Զինվորների օրհնության կարգ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ՝ Ս. Սարգսի մասունքակիր աջով ու 17-րդ դարի Ավետարանով: Պարգևատրում: Այս տարի չորրոդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կպարգևատրի սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած ժամկետային 20 զինվորների, ովքեր դեռևս ծառայության մեջ են: Սա երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին:  Նրանց տվյալները տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: [caption id="attachment_1661822" align="aligncenter" width="700"] Under the leadership of Vicar of the Ararat Patriarchal Diocese Archbishop Navasard Kchoyan a liturgy was served at the Saint Sarkis Cathedral[/caption] [caption id="attachment_1661823" align="aligncenter" width="700"] Under the leadership of Vicar of the Ararat Patriarchal Diocese Archbishop Navasard Kchoyan a liturgy was served at the Saint Sarkis Cathedral[/caption] [caption id="attachment_1661824" align="aligncenter" width="700"] Under the leadership of Vicar of the Ararat Patriarchal Diocese Archbishop Navasard Kchoyan a liturgy was served at the Saint Sarkis Cathedral[/caption] [caption id="attachment_1661827" align="aligncenter" width="700"] A march to the Lovers' Park on the occasion of Saint Sarkis Day took place[/caption] [caption id="attachment_1661828" align="aligncenter" width="700"] A march to the Lovers' Park on the occasion of Saint Sarkis Day took place[/caption] [caption id="attachment_1661829" align="aligncenter" width="700"] A march to the Lovers' Park on the occasion of Saint Sarkis Day took place[/caption]