Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԳԲ-ի պադվալ»-ը կփակվի, իսկ ցմահը «լեգիտիմ ակնկալիք թող ունենա». Արտակ Զեյնալյան

Հարցազրույց Քաղաքականություն

Կառավարությունը  որոշել է փակել   «Նուբարաշեն»,  «Գորիս» եւ «Երևան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի  պադվալ»)  քրեակատարողական հիմնարկները։  Ըստ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝   դրանց շենքային պայմանները չեն գոհացնում ՄԻ  պաշտպանության տեսանկյունից։  «Ա1+»-ի հետ զրույցում Արտակ Զեյնալյանը խոսում  է  այս ոլորտում բարեփոխումներից։  Անդրադառնալով ցմահ դատապարտյալներին՝ նա նշում է. «Ցմահ դատապարտվածը լեգիտիմ ակնկալիք  պետք է ունենա, որ որոշ ժամանակ  հետո նա  կարող է  ազատ արձակվել։   Սա  մոտիվացիա է առաջացնում մարդու մոտ ապրելու եւ   իրավաչափ վարքագիծ։ Շատ կարեւոր է։ Ցմահ ազատազրկումը չի նշանակում  «մահացնել» անազատության մեջ»։ Ցմահ դատապարտյալի՝  ազատության մեջ հայտնվելու տարբերակներից մեկը ներման խնդրագիրն է։  Այս գործընթացը գաղտնի է։  Ինչ վերաբերում է խնդրագրերի հետ կապված՝  տեղեկատվության վերջին արտահոսքին, ապա նախարարը նշում է, որ օրենսդրական կարգավորումների բաց կա այստեղ. «Հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի պահպանվի այդ գաղտնիքը որպես  լեգիտիմ  շահ» ։ Ըստ Արտակ Զեյնալյանի՝  լիարժեք իրավակարգավորումների  պարագայում  միայն իմաստ կունենա անցկացնել ծառայողոկան քննություն, թե ինչու տեղի ունեցավ արտահոսքը, երբ հանրությունը մինչեւ Նախագահի հրամանագիրը տեղեկացավ, որ մասնավորապես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը  ներման խնդրագիր է ներկայացրել։  Մանրամասները՝  տեսանյութում, որտեղ Նախարարն անդրադառնում է նաեւ Կառավարության ծրագրի որոշ դրույթների։