Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը՝ սահմանային զորամասերում

Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Զորամասերից մեկում երկրի ղեկավարը ներկա է գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը, հանդիպում ունեցել զինծառայողների ընտանիքների հետ: Նախագահը նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը եղել է ու կմնա պետության ուշադրության կենտրոնում՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ