Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» գավաթային խաղում պարտվեց «Ռոտորին»

Սպորտ
sport-pyunik-14.02.

Երեւանի «Փյունիկը» Կիպրոսում ընթացող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին խաղում նվազագույն հաշվով պարտվել է Վոլգոգրադի «Ռոտորին»: Միակ գոլը 24-րդ րոպեին խփել է հյուրերի ֆուտբոլիստ Զավեզենը: Խաղի 84-րդ րոպեին մեր թիմը մնացել է 10 խաղացողով, քանի որ կարմիր քարտ է ստացել թիմի ալբանացի պաշտպան Քրիստի Մարկուն: Հիշեցնենք, որ նախորդ 2 խաղերում «Փյունիկը» միեւնույն 1:1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Մուրոմի» եւ Սարանսկի «Մորդովիայի» հետ: Գավաթի խաղարկությունում փյունիկցիները կանցկացնեն եւս 2 հանդիպում, սակայն նրանք արդեն դուրս են մնացել գլխավոր մրցանակի համար պայքարից: