Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտում կանանց թույլ կտան գլխաշոր կրել

Սպորտ
sport-boks

Կին բռնցամարտիկներն այսուհետ կարող են սպորտային գլխաշոր կրել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցումներում: Նման որոշում կայացրվել է Ստամբուլում կայացած ԱԻԲԱ-ի գործկոմի վերջին նիստի ժամանակ: Ըստ դրա կին բռնցքամարտիկները ելնելով իրենց կրոնական հավատամքից կարող են գլխաշոր կրել մենամարտերի ժամանակ, եթե նրանք նախապես նման ցանկություն կհայտնեն: Հարկ է նշել, որ որոշ մարզաձեւերում արդեն կանանց թույլ են տալիս մրցումների ժամանակ կրել գլխաշոր՝ մասնավորապես վոլեյբոլում, բասկետբոլում եւ սուսերամարտում: Նշենք, որ ամերիկուհի սուսերամարտիկ Իբթիհաջ Մուհամադը առաջինն է, ով գլխաշորով է հանդես եկել 2016թ օլիմպիական խաղերում: