Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սրտի կանգի պատճառով Արցախում զինծառայող է մահացել

Պաշտոնական
8ac417e137f9b9e438d28262002b9231

Փետրվարի 12-ին` ժամը 18:00-ին նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:            Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:        Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն