Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

aravot.am. Ստեղծագործական միությունների ղեկավարները համաձայնել են Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը

Հասարակություն
satik-seyranyan

Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կամիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իրենց տարակուսանքն էին հայտնել Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամների եւ նախագահի ընտրության համար, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված անկախ մրցութային հանձնաժողովի ձեւավորման մասով: Հիշեցնենք, լրագրողական կազմակերպությունների ղեկավարները վիճահարույց էին որակել անկախ մրցութային հանձնաժողովում, ստեղծագործական միությունների ղեկավարների կողմից հաստատված, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի թեկնածության հաստատումը, քանի որ, ըստ «Ա1+»-ի հրապարակման, ստեղծագործական միությունների ղեկավարները հայտարարել էին, թե հարցն իրենց հետ չի քննարկվել եւ իրենք անտեղյակ են այդ թեկնածությունից:  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։