Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանին բնակչին բնակարան նվիրեց

Հասարակություն
2rd-bnakaran

Երևանի ավագանու նիստի օրակարգում դրված էր Օհանովի 20 շենքի համար 16 բակարանի նկատմամբ Արփինե Սիրադեղյանի սեփականության իրավունքը ձևակերպելու որոշման հարցը:   «Քաղաքացին այստեղ բնակվում է դեռ 1990 թվականից,  ունի նաև մշտական հաշվառում: Նախկինում բնակվել է իր մայրիկի հետ, ով 2013 թվականին մահացել է, սակայն բնակարանը մինչև այդ մասնավորեցված չի եղել»,- նշեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամիրյանը: Ըստ օրակարգում դրված «Երևանի համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին» որոշման քվեարկություն անցկացվեց: Ավագանու գրանցված 57 անդամներից  57 կողմ ձայներով որոշումը ընդունվեց: