Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է

Պաշտոնական
maraxux

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղվարդի, Ապարանի, Գավառի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն