Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մտնում ենք մի դարաշրջան, որտեղ ամեն ինչ կպնում է ինտերնետին. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

Հասարակություն
SamvelMart

«Մենք մտնում ենք մի դարաշրջան, որտեղ ամեն ինչ կպնում է ինտերնետին. արդուկից բռնած մինչև հեռուստացույց և այլն»,- ասում է անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով կիբերտիրույթում առկա վտանգների և մարտահրավերների մասին։ Ըստ մասնագետի՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարում կարևոր է հանրության կրթվածությունը, գրագիտությունը, քանի որ ցանցահենները հենց օգտվում են մարդկանց անտեղյակությունից։ Իսկ չպաշտպանվածությունն ու համարժեք մեխանիզմների չկիրառումը բերում է անձնական տվյալների և ֆինանսական կորուստների։  «Եթե հիբրիդային պատերազմներից խոսենք, ապա այստեղ կիբերհանցանգությունը և տեղեկատվական հանցագործությունը արդեն իրար հետ խառնվում են»,- ընդգծում է մեդիափորձագետը։ Վերջինս որպես օրինակ նշեց, որ ադրբեջանցիները կոտրում եմ հայկական լրատվական կայքը և այնտեղ տեղադրում ապատեղեկատվություն, որն օգտագործվում է քարոզչական նպատակներով։ Իսկ այն դիտարկմանը, որ օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, որի մասին պաշտպանության նախարարությունը չէր հայտարարել։ Մարտիրոսյանն ասաց, որ ՊՆ վերջին 3-4 տարիներին չի թաքցրել, հայտնել է այսպիսի միջադեպերը, և հանրության շրջանում առաջացել է վստահություն։ «Էս դեպքը, իհարկե, կարող է ստվերի այդ վստահությունը։ Շատ կարևոր է, որ վերադառնանք այն տեղեկատվական քաղաքականությանը, երբ ՊՆ թափանցիկ է աշխատում»,- շեշտեց Սամվել Մարտիրոսյանը։   Մանրամասները՝ տեսանյութում