Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» մեկնեց Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի

Սպորտ
fut

Այսօր առավոտյան Գյումրիի «Շիրակը» մեկնել է Անթալիա։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը: Գյումրեցիները մինչեւ փետրվարի 23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնելու: Թիմի կազմում մեկնել են հետեւյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ՝ Երմակով Վսևոլոդ, Հովհաննիսյան Սոկրատ: Պաշտպաններ՝ Աղվան Դավոյան, Շախնազարյան Արամ, Պրլյեւիչ Մարկո, Միքայելյան Արտյոմ, Մարգարյան Ժիրայր, Ամիրյան Արթուր, Վարդանյան Հակոբ, Ուռուշանյան Սերյոժա: Կիսապաշտպաններ՝ Մուրադյան Կարեն, Վերանյան Խորեն, Մկրտչյան Ռուդիկ, Շաբանի Բունջամին, Միրզախանյան Արտուշ, Ասլանյան Արման, Ծատուրյան Առլեն, Միսակյան Ռաֆիկ, Դարբինյան Ալբերտ: Հարձակվողներ՝ Բակայոկո Մուսա, Մուրադյան Արամ, Ղանդիլյան Դավիթ Հավաքի ընթացքում «Շիրակը» չորս ընկերական հանդիպումներ կանցկացնի. Դանիական «Լյունգբյուի» հետ փետրվարի 11-ին, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ-2»-ի հետ՝ փետրվարի 14-ին, «Անդիժանի» (Ուզբեկստան) հետ՝ փետրվարի 18-ին. «Ակժայիկի» (Ղազախստան) հետ՝ փետրվարի 22-ին: