Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը կանցկացվի Երեւանում

Սպորտ

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը տեղի կունենա 2019թ հունիսի 10-20-ը Երեւանում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը: Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 13 մլն ՀՀ դրամ: