Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Արցախ է ժամանել

Պաշտոնական
ararat-mirzoyan-1

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Արարատ Միրզոյանին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է ԱՀ Ազգային Ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների, պատգամավորների հետ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին