Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավորը Սփյուռքի հետ հարաբերություններում պետական լիազոր մարմին ունենալն է. Հովհաննես Ալեքսանյան (տեսանյութ)

Հասարակություն
qachal

«Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հարյուրամյա պատմություն ունեն: Եվ մենք պետք է քաջ գիտակցենք, որ ինչ խնդիր ենք կարող ունենանալ՝ չունենալով լիազոր մարմին Սփյուռքի հետ տարվող միասնական պետական քաղաքականությունը կազմակերպելու հարցում»,- ասում է Սփյուռքի նախարարության հայրենադարձության բաժնի պետ, պատմաբան Հովհաննես Ալեքսանյանը: Ալեքսանյանը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առաձնացնում է երեք խոշոր ուղղություններ, որոնք իրականացվում են սփյուռքի նախարարության միջոցով. հայապահպանություն, հայրենադարձության խթանում, հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնում: Պատմաբանը  նշում է այն հանգամանքը, որ կառավարությունը այսօր խնդիր է դրել ունենալ 12 նախարարություն, բայց պետական կոմիտեի մակարդակով պետական լիազոր մարմին ունենալը նույնպես կարող է Հայաստան-Սփյուռք գործակցության հետագան չվտանգել: «Նախարարության պարագան էլ. գլխավորը Սփյուռքի հետ հարաբերություններում պետական լիազոր մարմին ունենալն է: Կոմիտե եղած ժամանակ էլ է աշխատել, բայց ընդհանրապես ինստիտուտի գոյություն ունենալը. սա խնդիր է լինելու: Ոչ ոչ չի կարող դա հերքել»,- եզրափակեց   Հովհաննես Ալեքսանյանը՝ սփյուռքի նախարության վերացումով հնարավոր խնդիրները կանխատեսելով: