Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասեցվել է շոկոլադի և լավաշի իրացումը

Հասարակություն
media-share-0-02-04-87ba6153b0a50e58dec9693d7b58d328d5753dada138cbb048b3c6cf8c16fe83-3f2af23f-f9c3-4747-8815-cb4a0c9857da

Քաղաքացների ահազանգերի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ և իրացման շուկայում հայտնաբերել «Ռաֆֆայելլո», «Քինդեր Սյուրպրիզ» շոկոլադներ, որոնց վրա բացակայել է հայերեն մակնշումը: Հայտնաբերվել է նաև փաթեթավորված լավաշ առանց որևէ մակնշման (արտադրող, բաղադրություն, թխելու օր, պահման ժամկետ և այլն): Թե շոկոլադների, թե լավաշի իրացումը կասեցվել է: ՍԱՏՄ մասնագետները շարունակում են աշխատանքները նշված շոկոլադները ներմուծողին և լավաշն արտադրողին հայտնաբերելու ուղղությամբ: