A
A
Նիկոլ Փաշինյանի կոչը՝ համացանցում տեքստերը գրել հայատառ (տեսանյութ)
Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր: Այս առումով ինձ համար բոլոր օրերն էլ փետրվարի 7-ն են եւ ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ համացանցում հայերեն տեքստերը գրել հայատառ: Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի, այլեւ բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են:)