Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա, դու ինձ չպիտի ասես, այ լակոտ. Գևորգ Սաֆարյանը՝ Վալերիյ Օսիպյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Osipyan

Սասնա ծռերի գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող Վալերիյ Օսիպյանը ցուցմունք տվեց. «Լա՞վ եք հիշում, երբ ԲՏՌ-ից կրակոց եղավ, մեր կողմից է՞ր, թե՞ ձեր»,-  ամբաստանյալներին հարց  ուղղեց ոստիկանապետը: «Որևէ մեկը չփորձի էստեղ որևէ բան ասի»,- շարունակեց Օսիպյանը, ինչին շատ բուռն արձագանքեց Գևորգ Սաֆարյանը. «Արա, դու ինձ չպիտի ասես, այ լակոտ»: Դատավորը Մակյանը հանգստացրեց կողմերին՝ նշելով որ տիրապետում է իրավիճակին և թույլ չի տա, որ այն վերահսկողությունից դուրս գա: Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը առաջարկեց, որ նիստերի դահլիճում ներկա գտնվեն նաև դատական կարգադրիչներ, քանի որ Վալերիյ Օսպիպյանն այնտեղ աշխատող ոստիկանների հրամանատարն է: Օսիպյանին հարց ուղղեց Գագիկ Եղիազարյանը. « Դուք նշեցիք՝ քանի որ Սմբատ Բարսեղյանը վիրավորվել էր , ապա տրամաբանորեն հենց նա էր կրակել Արթուր Վանոյանի վրա, ասացիք, որ լսել եք ինչ որ մեկից, հնարավո՞ր է, որ չեք լսել, այլ ուղղակի ենթադրել եք ու հենց ենթադրության վրա եք կառուցել ձեր ցուցմունքը»: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ չի բացառում, որ հենց Եղիազարյանից է լսել այդ ամենը, Եղիազարյանը շարունակեց հարցը. «Չբացառելու սկզբունքով շատ բան կարելի է ասել, կոնկրետ եղե՞լ է այդպիսի բան»: Օսիպյանը դրական պատասխան տվեց: Դատավոր Մակյանը հայտարարեց, որ նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով։