Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղաժամ զորացրված 3 զինծառայողներ առողջությանը հասցված վնասի փոխհատուցում են պահանջում դատարանում

Պաշտոնական
6671d91fabc2ac93088c0c3293500356

2017թ.-ին զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների պատճառով զորացրված Գ. Ղ.-ն, Ա. Բ.-ն և Վ. Հ.-ն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել են դատարան՝ ՀՀ-ից պահանջելու իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում:  Գ. Ղ.-ն և Վ. Հ.-ն զորացրման համար հիմք հանդիսացած հիվանդությունները ձեռք են բերել պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ընթացքում, իսկ Ա. Բ.-ն՝ պայմանագրային հիմունքներով զինծառայության ընթացքում:  Բոլոր 3 դեպքերում զորացրման հիմքում նշվել է, որ հիվանդությունը ձեռք է բերել զինծառայության ընթացքում:  Նրանց ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարան ներկայացված հայցով ՀՀ-ից՝ ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության, պահանջել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1077 և 1078 հոդվածներով առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել:

ՀՔԱՎ լրատվություն