Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարազի տարին կսկսվի փետրվարի 5-ին

Հասարակություն
china

Չինաստանը պատրաստվում է Նոր տարվան։ Ըստ արևելյան տոնացույցի՝ վարազի տարին կսկսվի երեքշաբթի օրը՝ փետրվարի 5-ին։ Չինաստանի բոլոր քաղաքները տոնական տեսք են ստացել։ Չինական ամանորը հաճախ ոչ պաշտոնական անվանում են «լուսնային նոր տարի», քանի որ այն համարվում է լուսնա-արեգակնային չինական օրացույցի արտադրվող մասնիկ, իսկ նրա ճշգրիտ ամսաթիվը որոշվում է լուսնային փուլերի հիման վրա։ Չինական Նոր Տարին տարբեր տարիների, ըստ լուսնային փուլերի, նշվում է հունվարի 21-ից փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում։ Սովորաբար չինացիներն Ամանորը նշում են ձմեռային արևադարձին հաջորդող 2-րդ նորալուսնի օրը, որն այս տարի փետրվարի 5-ն է։