ՀԴՄ-ների գինը կարելի է վճարել 2 տարվա ընթացքում (տեսանյութ)
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացնում է, որ նոր սերնդի ՀԴՄ-ների գումարը տնտեսվարողները կարող են վճարել աստիճանաբար՝ 2 տարվա ընթացքում։ Վերջին շրջանում մեծ թվով փոքր տնտեսվարողներ են դիմում նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված հարցով, նշում են, որ գինը բավականին բարձր է, և իրենց համար չափազանց դժվար է ՀԴՄ-ի համար միանվագ վճարել 160 հազար դրամ։ Սակայն պարզվում է շատերը չգիտեն, որ կարող են այդ գումարը վճարել ոչ թե միանգամից, այլ 2 տարվա ընթացքում՝ ամսական մոտ 6700 դրամ։ Դրա համար հարկավոր է ընդամենը ՊԵԿ-ում դիմում գրել, և կկազմվի վճարման ժամանակացույց։ Քանի որ իրազեկվածության պակաս կա, առաջարկում եմ այս հնարավորության մասին իրազեկել հնարավորինս մեծ թվով փոքր տնտեսվարողների։ Նաև ՊԵԿ-ին (Davit Ananyan) կառաջարկեի հնարավորության դեպքում համեմատաբար փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար ժամանակացույցը սահմանել ոչ թե 2, այլ 3 տարի։ Այդ դեպքում ամսական վճարումը կկազմի մոտ 4500 դրամ, ինչը տանելի բեռ է փոքրերի համար։