Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանցակազմի բացակայության հիմքով գործ չի հարուցվի ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ

Պաշտոնական
066dc7ac2afba3e5cb07479bb7bcfb6a

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված Ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է տվյալ քրեական գործի վարույթը:   Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Բանկը քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին հայտնել էր, թե մասնակցել է հարկադիր էլեկտրոնային աճուրդին՝ համապատասխան անշարժ գույքը ձեռքբերելու նպատակով, սակայն չի կարողացել այն գնել: