Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմել եմ նաև ՀՀԿ-ի պապային՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Հասարակություն
hhk-nkar

Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակի շենքի առաջ քաղաքացի Հենզել Աբրոյանը պնդում էր, որ ՀՀԿ-ն տարիներ առաջ իր տունն է առգրավել: «2006 թվականից հետո ինձ պարզ դարձավ, որ Այնթափ գյուղում կառուցված երկհարկանի իմ տունը  հափշտակվել է  մարզի դատախազի տեղակալ Ֆեդիկ Բաղդասարյանի կողմից: Այդ գործը Աղվան Հովսեփյանի անմիջական հովանավորության ներքո էր»: Ըստ Հենզել Աբրոյանի՝ գործը մեկ տարուց ավելի է, գտնվում է Մասիսի քննչական  բաժնում:  Թե ինչու՞ է այսքան տարի անց Այնթափի իր տան գործը վերջերս հայտնվել իրավապահ մարմինների ուշադության կենտրոնում, Աբրոյանը նշեց. «Քանի որ կար Աղվան Հովսեփյան, այս երկրի կաշառակերության հիմնադիրը, ինչպե՞ս պիտի բացահայտվեր: Միշտ դիմել եմ դատարան, նաև այս շենքի պապային՝ Սերժ Սարգսյանին, երևի տասնյակ անգամներ, որտեղից ոչինչ չեն պատասխանել: Կեղծ փաստափուղթ օգտագործողը, բնակարան հափշտակողը դատախազի աներն է՝ Լյովիկ Սյուքիասյանը, որը գրանցել է տունը իր անունով և վաճառել»: Մանրամասն՝տեսանյութում: