Բալյանների ընտանիքը Մոսկվայի միջազգային փառատոնում զբաղեցրել է 3-րդ տեղը
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Բալյանների ընտանիքը (Երեւան) Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ երկրների «Մարզական ընտանիք» («Спортивная семья») միջազգային փառատոնում զբաղեցրել է 3-րդ տեղը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Փառատոնին մասնակցել է Մոլդովան, Ռուսաստանը, Հայաստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը եւ Ուկրաինան ներկայացնող 19 ընտանիք: Մրցմանը մասնակցող ընտանիքների կազմում հանդես են եկել հայրը, մայրը եւ երկու երեխաները, որոնցից մեկը 7-ից 10 տարեկան, իսկ մյուսը՝ 10-ից 14 տարեկան: Բալայանների ընտանիքը զիջել է Ուկրաինան (1-ին տեղ) եւ Ռուսաստանի Դաշնությունը (2-րդ տեղ) ներկայացնող ընտանիքներին: Հավելենք, որ Մոսկվայում Հայաստանը ներկայացրել է նաեւ Մովսիսյանների ընտանիքը (Կապան):