A
A
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիային
Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում կայացավ ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրի հանդիպումը Շվեդիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ: Շվեդները հաղթեցին 3:1 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփեց Սարո Գալստյանը: Ավելի վաղ, նույն խմբի մյուս խաղում, Բելգիայի հավաքականը 12:0 հաշվով հաղթել էր Մալթայի ընտրանուն: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Բելգիայի ընտրանու հետ: