Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես շատ ուրախ եմ, որ զինծառայող եմ». ենթասպա Իզաբելլա Սարոյան (տեսանյութ)

Հասարակություն
nkar-1

«Բանակի 27-րդ ամյակը մեծ ձեռքբերում է ազգի համար, որովհետև բանակի շնորհիվ է, որ պաշտպանված են մեր հողերը։ Մեր սպաները տարեցտարի ավելի են գրագիտանում և ուշադիր վերաբերվում իրենց ծառայությանը։ Արդեն 10 տարի է, որ զինծառայող եմ, և շատ բան է փոխվել իմ կյանքում, դարձել եմ ավելի պատասխանատու, կարողանում եմ հասցնել ամեն ինչ». նշեց ենթասպա Իզաբելլա Սարոյանը։ Անդրադառնալով բանակում առկա խնդիրներին, նա նշեց, որ կան զինծառայողներ, որոնք արդեն զորացրված են 20 և ավելի տարիներ, սակայն մինչ օրս չունեն բնակարան և այդ խնդիրը չի լուծվել։ «Ես ցանկանում եմ, որ բանակում ավելի ուշադիր լինեն զինվորների հանդեպ, ամեն դեպքում այդ երեխաները թողնում են իրենց տունը, գնում են սահման, կանգնում ցրտին և պահպանում մեր հողերը։Օրվա կապակցությամբ մաղթում եմ մեր բանակին, որ զենքերը երբեք չօգտագործվեն, միշտ լինի խաղաղություն և ծնողների աչքերը երբեք թաց չլինեն»։