A
A
Լեւոն Արոնյանը հաղթեց Շորթին եւ հավասարվեց առաջատարներին (տեսանյութ)
Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ Ջիբրալթարում ընթացող շախմատի խոշոր մրցաշարում: Հայաստանի առաջատար շախմատիստն այսօր կայացած 6-րդ տուրում սեւերով վստահ հաղթեց անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորտին: Նա վաստակեց 5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի մնացած առաջատարներին: Վաղը տեղի կունենան 7-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանի մրցակիցը հայտնի կդառնա այսօր կեսգիշերին, երբ կավարտվեն ընթացիկ փուլի բոլոր պարտիաները: