Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուզում եմ տեղեկացնել իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի որոշման մասին. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Պաշտոնական
Ararat-Mirzoyan

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իր և ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից դեռ մեկ շաբաթ առաջ կայացրած որոշման մասին: ԱԺ նախագահի գրառումը ներկայացնում ենք ստորև.  Ուզում եմ տեղեկացնել դեռևս մեկ շաբաթ առաջ կայացված իմ և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մի որոշման մասին։ Հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը։ Աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը։