Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անժելա Սահակյանը՝ եվրախաղերի 20 դոպինգ սպաների կազմում

Սպորտ
a1doping-spa

Հունիսի 18–30-ը Մինսկում կայանալիք եվրոպական 2-րդ մարզական խաղերը սպասարկող միջազգային 20 դոպինգ սպաների կազմում ընդգրկել է նաեւ Հայաստանը ներկայացնող մասնագետ Անժելա Սահակյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպաիական կոմիտեի մամուլի ծառայությունը:  Անժելա Սահակյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի փորձառու մասնագետներից մեկն է: Նա 2018թ սպասարկել է Հարավային Կորեայում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը: