Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնությունը կսկսի 13 համարի տակ

Սպորտ
a1figurni

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կմեկնարկի գեղասահքի 2019թ Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն կանայք, որոնք ուժերը կփորձեն մենասահքի պարտադիր՝ կարճ ծրագրում: Մրցումներին մասնակցելու հայտ են ներկայացրել 28 երկրի 36 գեղասահորդուհիներ: Նրանց թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ, 19-ամյա Անաստասիա Գալուստյանը: Մեր մարզուհին հանդես կգա որակավորման երրորդ վեցյակում, 13 համարի տակ: Նրա մրցակիցները կլինեն Էստոնիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի եւ Նորվեգիայի գեղասահորդուհիները: Նշենք, որ Անաստասիա Գալուստյանը 4-րդ անգամ է հանդես գալու Եվրոպայի առաջնությունում: Լավագույն արդյունքը նա ցույց էր տվել 2017 թվականին՝ 34 մասնակիցների մեջ գրավելով 12-րդ տեղը: