Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոցքում կանցկացվեն սիրողական դահուկավազքի մրցումներ

Սպորտ

Հունվարի 26-ին եւ 27-ին Աշոցքի դահուկավազքի նորակառույց կենտրոնում (Շիրակի մարզ) կանցկացվի սիրողական դահուկավազքի երկօրյա փառատոն: «Առաջին օրը նախ տեղի կունենա դահուկավազքի կենտրոնի բացման արարողությունը, իսկ ժամը 14:00-ի դահուկասպորտի սիրահարները կարող են փորձարկել նորաբաց վազքուղին: Հաջորդ օրը կկայանան բուն մրցումները: Կանայք ուժերը կփորձեն 1 կմ, իսկ տղամարդիկ՝ 2 կմ դասական ոճում: Միջոցառման ընթացքում ցանկացողներին կտրամադրվեն անվճար վարպետության դասեր եւ դահուկային արշավներ: Տեղի կունենա դահուկավազքի սիրողական մրցաշար նաեւ երեխաների համար: Կանցկացվեն Ձյան համաշխարհային օրվան նվիրված ձմեռային խաղեր մանուկների համար», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Ինչպես նշեց բանախոսը, Աշոցքի դահուկավազքի նոր կենտրոնը կառուցվել է Եվրամիության ֆինանսավորմամբ, երկուսուկես ամսում: Այն առայժմ կարող է ընդունել 14 դահուկորդի, սակայն այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները ուսումնամարզական հավաքներ եւ մարզումներ անցկացնելու համար: Ինչպես հայտնեց Եվրամիության հայաստանյան գրասենյակի մշակութային բաժնի համակարգող Վարդուհի Սարգսյանը, մրցաշարին մասկացող ցանկացողները պետք է նախապես գրանցվեն սույն կայքում։       :