Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Հ. Գրիգորյանը «Սեւիլյա Օփենում» գրավեց 2-րդ տեղը

Սպորտ

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը երկրորդ տեղը գրավեց Իսպանիայում ավարտված «Սեւիլյա Օփեն» շախմատի միջազգային մրցաշարում:   Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստը հանդիպեց մրցաշարի ընդգծված առաջատար Դի Լիի հետ: Առաջին տեղը գրավելու համար Կարեն Հ. Գրիգորյանը պետք է անպայման հաղթեր չինացի շախմատիստին, որը մինչ այդ ութ անընդմեջ հաղթանակ էր տոնել: Սակայն, երկարատեւ պայքարից հետո Հայաստանի նախկին չեմպիոնը չկարողացավ իրացնել սպիտակների առավելությունը եւ 50-րդ քայլին ստիպված հաշտություն կնքեց:   Կարեն Հ. Գրիգորյանը վաստակելով 7,5 միավոր, երեք շախմատիստների հետ բաժանեց 2-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց մրցանակային 2-րդ տեղը, որը նրան 1400 եվրո պարգեւավճար տվեց: Հաղթողը վաստակեց 2000 եվրո: