Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Շախմատի Հայաստանի առաջնության 8-րդ տուր

Սպորտ

Երեւանի շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում այսօր կկայանան նախավերջին 8-րդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց կենտրոնական խաղում մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը սպիտակներով կմրցի Տիգրան Լ. Պետրոսյանի հետ: Հաղթանակի դեպքում նա կդառնա չեմպիոն: Կանանց մրցաշարի առաջատար Մարիա Գեւորգյանը սեւերով կհանդիպի Մարիամ Մկրտչյանի հետ: Հաղթելու դեպքում նա նույնպես անհասանելի կդառնա բոլոր մրցակիցների համար: Շախմատասերները մեր կայքէջում կարող են ուղիղ եթերով հետեւել կենտրոնական այդ պարտիաների ընթացքին: