Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատար Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ

Սպորտ
a1chess-armenia-1

Շախմատի Հայաստանի առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի առաջատար Արման Փաշիկյանը սեւերով ոչ-ոքի խաղաց իրեն հետապնդող Սամվել Տեր-Սահակյանի հետ: Նա այժմ ունի 5,5 միավոր: Հաջորդ երեք տեղերը բաժանող շախմատիստները՝ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննսիյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը, վաստակել են 4-ական միավոր: Վաղը կայանալիք 8-րդ տուրի կենտրոնական խաղում Արման Փաշիկյանը սպիտակներով կհանդիպի Տիգրան Լ.Պետրոսյանի հետ: Հաղթանակի դեպքում նա կդառնա չեմպիոն: Կանանց մրցաշարի կենտրոնական պարտիայում երկրորդ տեղում գտնվող Սիրանուշ Ղուկասյանը սպիտակներով պարտվեց Սուսաննա Գաբոյանին: Այդպիսով, երկու շախմատիստուհիները վաստակեցին 4-ական միավոր եւ շարունակում են հետապնդել առաջնության ընդգծված առաջատար Մարիա Գեւորգյանին, որն իր ակտիվում ունի 5,5 միավոր: Վաղը նախատեսված 8-րդ տուրում Մարիա Գեւորգյանը սեւերով կհանդիպի Մարիամ Մկրտչյանի հետ: Հաղթելու դեպքում նա նույնպես կհռչակվի Հայաստանի 2019թ չեմպիոն: [caption id="attachment_1657789" align="alignnone" width="1000"] The 79th Premier League Tournament of men's higher group[/caption]