Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը շարունակում է 1-ին տեղի համար պայքարը

Սպորտ
a1chess-sevilja

Իսպանիայի Սեւիլյա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում շարունակում է հաջող հանդես գալ մեր գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը: Կայացած 7-րդ տուրում Հայաստանի նախկին չեմպիոնը սպիտակներով հաղթեց հնդիկ միջազգային վարպետ Արջյադիպ Դասին, վաստակեց 6 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի առաջատար, չինացի միջազգային վարպետ Լի Դինին, որը յոթերորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 100 տոկոսանոց արդյունքով շարունակում է գլխավորել աղյուսակը: Այսօր նախատեսված նախավերջին՝ 8-րդ տուրում, Կարեն Հ.Գրիգորյանը սեւերով կմրցի չինացի գրոսմայստեր Տինժիե Լեյի հետ, որը նույնպես 6 միավոր ունի: Մրցաշարին մասնակցող մեր երկրորդ շախմատիստը՝ գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը, ընթացիկ տուրում պարտություն կրեց եւ նախկինում վաստակած 4 միավորով այժմ զբաղեցնում է 81-րդ ցածր տեղը: