Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հունվարի 25-ին

Հասարակություն

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով Վերաքննիչ դատարանում նիստը հետաձգվել է: Դատարանը քննում էր Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքը։ Նրան կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։Նիստը կշարունակվի հունվարի 25-ին: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել էր 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Նշենք, որ Գևորգյանի մեղադրանքը լրացվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։