Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է վարձակալել «Բավարիայի» ֆուտբոլիստին

Սպորտ

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է վարձակալել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Կոլումբիացի ֆուտբոլիստը ներկայումս վարձակալությամբ հանդես է գալիս գերմանական ակումբում, քանի որ նա դեռեւս Մադրիդի «Ռեալի» խաղացող է: Ըստ աղբյուրի, «Բավարիան» Խամես Ռոդրիգեսի վարձակալման համար «Արսենալից» պահանջում է 3,3 մլն եվրո փոխհատուցում: Հենց այդքան գումարով մյունխենցիները «Ռեալից» վարձակալել են կոլումբիացի ֆուտբոլիստին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին այս տրանսֆերի օգնությամբ ցանկանում է փոխարինող գտնել Մեսութ Օզիլի տեղը, քանի որ գերմանացի կիսապաշտպանը հայտնվել է երկու ակումբների՝ Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում եւ հնարավոր է շուտով դառնա դրանցից մեկի խաղացողը: «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը հաստատել է այն լուրը, որ «Արսենալը» ցանկանում է վարձակալել Խամես Ռոդրիգեսին, սակայն ակումբն այդ հարցի կապակցությամբ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: