Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր հայտարարվեց. Aliq.ge

Հասարակություն
9201DE0E-AAEF-4A71-BAE6-105E78D71D06

Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղմասում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 4-ի: Իմեդի հիվանդանոց տեղափոխված 4 տարեկան փոքրիկը մահացավ: Իմեդի կլինիկայի բժիշկը հաստատել է տեղեկությունը: Մասնագետներն ասել են, որ երեխան գանգուղեղային բազմաթից վնասվածքներ է ունեցել՝ կյանքի հետ անհամատեղելի: Մի քանի անգամ սրտի կանգ է արձանագրվել: Փոքրիկի անունն ու սեռը չի նշվում, ասվում է միայն, որ նա երկվորյակ եղբայր կամ քույր ունի, ով չի տուժել, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ Իաշվիլիի անվան  կլինիկայում: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ պայթյունի զոհ է դարձել նաև երեխաների մայրը: Ընդհանուր առմամբ Իաշվիլի հիվանդանոցում այժմ պայթյունից տուժած 6 երեխա կա: Ըստ բժիշկների՝ նրանց մեծ մասը վաղը դուրս կգրվի, բոլորի վիճակը բավարար է: Հիշեցնենք՝ ժամեր առաջ Թբիլիսիի ծայրամասային թաղամասում բնակելի շենքերից մեկի 6-րդ հարկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով տեղում մահացել էր 3 բնակիչ: Նշվում էր, որ պատահարից տուժածների մեծամասնությունը երեխաներ են: Ըստ տեղի բնակիչների՝ ողջ օրվա ընթացքում նրանք գազի սուր հոտ են զգացել, սակայն Կազտրանսգազ գազամատակարար ընկերությունը եղել է տեղում, և վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել։ Վրաստանի վարչապետի որոշման համաձայն, Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել: Համապատասխան հրամանը ստորագրել է Վրաստանի վարչապետը: Հրամանի համաձայն` երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն: Հիշեցնենք, որ Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Զոհվածներն այս պահի տվյալներով 4-ն են: Վիրավորված երեխաներին ու անչափահասներին տեղափոխել են Իաշվիլիի անվան հիվանդանոց: