Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնաբերվել է 42.316.000 դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կինը (տեսանյութ)

Պաշտոնական
Untitled-12

Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000 դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Նելլի Հարությունյանին ոստիկանները ներակայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին՝ հարցաքննության։ Հանգամանքները պարզվում են։