Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանության թևերի ղեկավարներից ոչ մեկը զինվորական ծառայություն չի անցել. ՄԻ -96

Պաշտոնական
ruben-toros

«Մարդու իրավունքներ-96» կուսակցություն96

Հ  Ա  Յ  Տ  Ա  Ր  Ա  Ր  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն

ԱԺ նախագահի զինվորական ծառայություն  չանցնելու մասին

    Առաջին անգամ, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ, իշխանության թևերի ղեկավարներից ոչ մեկը  զինվորական ծառայություն չի անցել: Եթե Նիկոլ Փաշինյանին ինչ որ առումով կարելի է հասկանալ, ապա Արմեն Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի   չծառայելը, ավելի քան դատապարտելի է: Այդ իմաստով, լուրջ պարզաբանման կարիք ունի նաև Արարատ Միրզոյանի զինվորական ծառայության չանցնելը, որից կարծես առայժմ խուսանավում է ԱԺ նորանշանակ նախագահը:

     Այնուամենայնիվ, հույս ենք հայտնում, որ արդեն բարձր պետական պաշտոն զբաղեցնող Արարատ Միրզոյանը կներկայացնի  լիարժեք պարզաբանումներ  իր զինվորական ծառայություն չանցնելու պատճառների մասին:

 «ՄԻ-96»