Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանա լճից դուրս են բերվել որսացանցերը (տեսանյութ)

Պաշտոնական
police-3

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին՝ հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանցեր: Դրանց մեջ եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր: Նշենք, որ համաձայն պայմանավորվածության հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում: ՀՀ ոստիկանություն