Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Հասարակություն
seyran-1

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը,լրագրողների հետ զրույցում, հաստատել է Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։