Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ հաջորդ աշխատակազմին մեծ քանակի գույք ենք թողնում. Արա Սաղաթելյան

Քաղաքականություն

Մենք թողնում ենք մեծ քանակի գույք, որը հաջորդ աշխատակազմը կարող է օգտագործել, լրագրողների  հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: «Երբ ես եկա աշխատազմի ղեկավար, մենք ունեինք հոսանքի գծով պարտավորություններ, ես ստիպված էի նախագահի աշխատակազմից և ԿԲ-ից այստեղ բերել մի քանի տասնյակ օգտագործված համակարգիչներ», - ասաց նա: 2018-ի ընթացքում ԱԺ-ը տնտեսել է 404 մլն դրամ եւ պահեստավորել է զգալի քանակի ապրանքներ եւ տեխնիկական միջոցներ, նշում է Արա Սաղաթելյանը եւ հավելում՝ սա պատշաճ եւ կանոնակարգված աշխատանքի արդյունք է: «2017-ին մեր կողմից ներդրված տնտեսվարման մեխանիզմները թույլ տվեցին ավելի արդյունավետ օգտագործել միջոցները 2018-ին: Ընթացիկ վերանորոգումների համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որովհետև ԱԺ շենքն ունի շատ լուրջ խնդիրներ՝ կապված շենքի պահպանման հետ»: