Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվել է Կարագանդայի դեպքերի հայ կասկածյալը

Հասարակություն
karaganda-1

Ձերբակալվել է հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը: Այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ ներքին եւ արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաեւը, փոխանցում է Tengrinews.kz-ը:  «Այսօր Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցությամբ Օմսկի մարզի տարածքում ձերբակալել են այս տարվա հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողությունների եւ սպանության կատարման մեջ կասկածվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նարեկ Գուրուրյանին»,- հայտնել է Սադուբաեւը: Այս պահին լուծվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը։