Ռոջեր Ֆեդերերը անկեղծացել է մամուլի ասուլիսին
Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում անկեղծացել է եւ խոսել իր առաջին սիրո մասին: «Այն տեղի ունեցավ Սիդնեյի Օլիմպիական խաղերում, երբ 18 տարեկան էի: Աղջիկը շատ գեղեցիկ էր, ինձանից երկու տարով մեծ: Նրա անունը Միրկա Վավրինեց էր: Մենք երկուսով ներկայացնում էինք Շվեյցարիան թենիսի մրցաշարում, եւ երկու շաբաթ գտնվում էինք օլիմպիական ավանի հանրակացարանում: Մեզ հետ մնում էին նաեւ ըմբիշները: Մի օր նրանցից մեկը մոտեցավ ին ու ասաց. «Ռոջեր, գնա եւ համբուրիր նրան հենց հիմա»: Ես սկզբում տատանվեցի, բայց նա համոզեց ինձ, եւ ես արեցի դա: Այն ժամանակ Միրկան ինձ շատ երիտասարդ էր համարում: Ես նրան ասացի. «Ես ոչ թե 18 տարեկան եմ, այլ 18 ու կես: Այդ հրանրքն ի վերջո աշխատեց», - Ֆեդերերի խոսքերը մեջբերել է CNN-ը: Նշենք, որ Ռոջերն ու Միրկան առ այսօր միասին են: Ամուսինները չորս երեխա են դաստիարակում: https://www.youtube.com/watch?v=7UWV0NxErEo