Վարչապետի շնորհիվ համաձայնության ենք եկել. «Ղեկը աջ» նախաձեռնություն (տեսանյութ)
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները երկար ժամանակ կառավարության շենքի դիմաց բողոքելուց հետո ՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին հանդիպում են ունեցել կառավարության անդամների հետ և իրենց առաջարկները ներկայացրել կառավարությանը: Քննարկումների արդյուքնում կառավարությունը օրենսդրական համապատասխան փոփոխություններ է նախաձեռնել: Փաթեթն e-draft.am պաշտոնական կայքում դրվել է հանրային քննարկման։ «Եթե Ազգային ժողովը հավանություն տա նախագծին, ապա հաջորդ օրվանից հնարավորություն կստանանք մենքենաները մինչև ապրիլի 1-ը ներմուծել Հայաստան»: Նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանի պնդմամբ՝ կառավարության ներկայացրած ծրագրի հետ համաձայն են: «Անհամաձայնություն կա միայն որոշ դետալների հետ կապված, որոնց լուծման համար այժմ և՛ «Ղեկը աջ» նախաձեռնությունը, և՛ Տրանսպորտի նախարարությունը, և՛ այլ շահագրգիռ գերատեսչություններ աշխատում են»: Նախաձեռնության անդամները նախկինում շեշտում էին, որ համաձայն չեն աջ ղեկերի ձախ կողմ տեղափոխելուն: Նախկինում պնդում էին, որ աջ ղեկը ձախ կողմ տեղափոխելը վտանգավոր և ծախսատար գործընթաց է, իսկ այսօր այս հարցի լուծումը ևս ստացել են: «Այդ ընթացակարգը հիմա գործում է, այն մեզ չի վերաբերում: Մեր ներմուծած մեքենաների ղեկերը չեն փոփոխվելու, մնալու են գործարանային կառուցվածքով: Համաձայնության ենք եկել մեր վարչապետի շնորհիվ»: Ըստ Գասպարյանի՝ այս օրերին Վրաստանի սահմանին մոտ 500 մեքենա կա, թիվը ավելանում է, մոտ 300 մեքենա էլ կա, որ դեռ չի հասել սահման: