Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմենակ Մնջոյանը կատարել է այն, ինչ իրեն ասել են. Սևակ Արծրունի (տեսանյութ)

Հասարակություն
sargey

«Չեմ կարծում վերանայման պահը էկած է: Ամեն դեպքում էս մարդիկ անարդար շատ տարիներ են նստել: Իրենք յուրաքանչյուրը արդեն 10 տարուց ավելի անօրինական է նստել»,-  «Ա1+»-ի հետ զրույցում նշում է «Դրո»-ի գործով ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու եղբայր Սևակ Արծրունին: Վերջինս հույս ունի, որ նոր իշխանությունն այդ բացը կսրբագրի: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, ՀՅԴ-ին՝ Արծրունին պնդեց, որ նրանք շատ երկար տարիներ սխալ են գործել և այս պահին էլ դրժումով են գնում: «Արմենակ Մնջոյանը կատարել է, ինչը որ իրեն ասել են: Կատարել է իր պարտականությունները այն կուսակցության համար, որն իրենից պահանջել է կատարել»,- ասում է Սևակ Արծրունին: Ի պատասխան այն հարցին, թե ՀՅԴ գործիչներից ում կառանձնացներ այս գործընթացներում, ասաց. «Դաշնակցության ղեկավարությանը, որը տակավին այսօր այստեղ է»: Մանրամասն՝ տեսանյութում.