Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական գործ՝  51 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ

Կարևոր լուրեր Պաշտոնական
qnnchakan-komite

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  51 ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:   Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:50-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն » ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Սիսիանի բաժին, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում տեղի է ունեցել սպանություն:    Նախնական քննությամբ ՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի թիվ 12  փողոցի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված բնակիչը՝ խոհանոցային դանակը մոտեցրել է հոր՝ Սյունիքի մարզի 1967 թվականին ծնված բնակչի  պարանոցին և վնասել այն:    Այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել է 51 ամյա տղամարդուն, որից հետո՝ մեկ այլ խոհանոցային դանակով դիտավորությամբ չորս անգամ հարվածել է հոր կրծքավանդակի շրջանին՝ նրան  զրկելով կյանքից:    Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում 2019թ. հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը՝ ժամը 23.20-ին, 22 ամյա երիտասարդը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է:    Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություններ:    Դեպքի վայրից վերցվել և առգրավվել է հանցագործության գործիք դանակները:     Նշանակվել է դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:      Կատարվում է նախաքնություն:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին