Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակարգ դեպք Հայաստանում. հայրը կրակել է 9-ամյա աղջկա վրա

Պաշտոնական
hracan-e1492069869884-1

Դեկտեմբերի 29-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնից Նաիրիի ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Նոր-Երզնկա գյուղի բնակչուհի, 9-ամյա Լիաննա Գ.-ն: Ըստ նրա ծնողների հայտարարության` վնասվածքը ստացել է հոր պատահական կրակոցից: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառմամբ պարզվել է, որ աղջիկը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, իր անվամբ գրանցված «ՄՌ 155» տեսակի որսորդական ողորկափող հրացանը հյուրասենյակում մաքրելիս պատահաբար կրակել է: Հրացանը վերցվել, փաթեթավորվել և ուղրկվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: