Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության դատական նիստը հետաձգվել է

Կարևոր լուրեր Հասարակություն
Qocharyan

Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 9-ը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավի չափի սահմանումը թողել էին դատարանի հայեցողությանը։ Դատարանը շուրջ երկու ժամ դատաքննություն իրականացրեց և տեղափոխեց նիստը։ Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Արամ Օրբելյանը ասաց, որ նիստը հետաձգվել է քննիչի խնդրանքով. «Պարզվում է, որ մեր քննչական մարմինները շատ խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս ընդհանրապես նիստերի չեն մասնակցում։ Այսինքն՝ քննիչը խնդրեց, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է, ինքը շատ զբաղված է ու անձնական գործեր ունի, իսկ պարոն Քոչարյանը կարող է կալանքի տակ մնալ ևս 10 օր, ինքը պետք է գնա։ Դատարանը հետաձգեց նիստը մինչև հունվարի 9-ը՝ առավոտյան»,- հայտնեց Օրբելյանը։ Հիշեցնենք, որ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: